Hraparak.am-ը գրում է․
Ժամանակին նախկինների համար դերասանություն անող, իսկ 2018-ից հետո մոլի նիկոլական դարձած դերասան Հովհաննես Ազոյանը՝ Պուճուր Հովոն, որը մինչև իշխանափոխությունը սիրով խաղում էր Հայկ Մարությանի հետ նույն ներկայացումներում և ֆիլմերում, այսօր խուսափում է մեկնաբանել իր երբեմնի խաղընկերոջ՝ քաղաքական թատրոնից իրական թատրոն վերադարձն ու «Քաղաքապետ» ներկայացմամբ հանդես գալը։ Ազոյանը, որը դեռևս մեկ տարի առաջ «պարոն Ալիևի դեմքին խաղաղություն էր տեսնում», այսօր «ալիևյան խաղաղությամբ» որոշեց, որ չպետք է պատասխանի մեր հարցերին, որոնք վերաբերում են Հայկ Մարությանի հայտնությանը, սակայն, այնուամենայնիվ, մի քանի հարցի պատասխանեց։
«Ես «Հրապարակ» թերթին» ինտերվյու չեմ տալիս»,-ասաց նա՝ երբ իմացավ, թե որ լրատվամիջոցն ենք ներկայացնում։
-Իսկ ո՞ր թերթին եք ինտերվյու տալիս։
-Ես ընդհանրապես ինտերվյու չեմ տալիս ոչ մի կայքի, «Հրապարակին»՝ առավել ևս։
-Լավ, իսկ խաղալո՞ւ եք Հայկ Մարությանի նոր ներկայացման մեջ։
-Ես մեկնաբանություն չունեմ, ես վաղուց արել եմ իմ մեկնաբանությունը։
-Ի՞նչ եք արել։
-Ուշադիր լինեիք՝ կիմանայիք։
-Դե, Դուք հիմա պասիվ եք, վաղուց չեք երևում․․․
-Հա, չունեմ, մեկնաբանություն չունեմ։
-Չեք էլ խաղալո՞ւ այդ ներկայացման մեջ։
-Չէ, չէ, իհարկե՝ չէ։
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այդ ներկայացմանը, դա ասեք։
-Չեմ ասելու։
-Ինչո՞ւ։
-Որովհետև ասել եմ՝ իմ կարծիքը պիտի որ պարզ լիներ բոլորին։
-Բայց իրավիճակներ են լինում, որ կարծիքները փոխվում են։
-Ես վաբշե թերթերին չեմ վստահում։ Դուք․․․․ Դուք չեք պատկերացնում՝ ի՞նչ եք անում էս երկրի հետ։
-Ի՞նչ ենք անում, օրինակ, ավելի վատ բան ենք անում, քան այս իշխանություննե՞րը, որոնց Դուք պաշտպանում եք։
-Այո։
-Ի՞նչ օրինակ, ասեք՝ իմանանք։
-Ցտեսություն։



